Ռուսաստան

«Բուրեվեստնիկ»-ի փորձարկումների գոտում ներկա է եղել ՆԱՏՕ-ի հետախուզական նավը. Պուտին

2 րոպեի ընթերցում

«Բուրեվեստնիկ»-ի փորձարկումների գոտում ներկա է եղել ՆԱՏՕ-ի հետախուզական նավը. Պուտին

«Բուրեվեստնիկ»-ի փորձարկումների ժամանակ ՆԱՏՕ-ի հետախուզական նավը գտնվել է փորձարկումների գոտում, ուստի արտասահմանյան մասնագետները կարող էին համոզվել հրթիռի թռիչքի հեռահարության և դրա կողմից թիրախի խոցման ճշգրտության հարցում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Թռիչքի հեռահարության առումով «Բուրեվեստնիկ»-ը, ինչպես հայտնի է, գերազանցել է աշխարհում հայտնի բոլոր հրթիռային համակարգերին։ Այն ունի թիրախի խոցման բարձր ճշգրտություն, որին ճշտորեն և վստահորեն հասնում է նախապես հաշվարկված ​​ժամանակում», - ասել է Պուտինը «Բուրեվեստնիկ»-ի և «Պոսեյդոն»-ի մշակողների պարգևատրման արարողության ժամանակ։

Նա նշել է, որ դրանում կարողացել են համոզվել արտասահմանյան մասնագետները, «քանի որ ՆԱՏՕ-ի հետախուզական նավը հոկտեմբերի 21-ին «Բուրեվեստնիկ»-ի փորձարկումների ժամանակ մշտապես գտնվել է փորձարկումների գոտում»։ 

«Մենք չենք միջամտել դրա աշխատանքին։ Թող տեսնեն», - պարզաբանել է ՌԴ ղեկավարը։

«Հատուկ կնշեմ հրթիռի հզոր, գերփոքր միջուկային ռեակտորների բացառիկ ռեժիմը։ Աշխատանքի գործարկումը չափվում է վայրկյաններով, մինչդեռ սովորական ռեակտորների համար պահանջվում են ժամեր և նույնիսկ օրեր», - ընդգծել է Պուտինը։

Հոկտեմբերի 26-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել են «Բուրեվեստնիկ» թևավոր հրթիռի հաջող փորձարկման մասին: «Բուրեվեստնիկ»-ը կարող է միջուկային մարտագլխիկ կրել և, ըստ Մոսկվայի, կարող է շրջանցել պաշտպանական ցանկացած համակարգ: «Բուրեվեստնիկ»-ը երկնքում է եղել շուրջ 15 ժամ՝ անցնելով 14 000 կմ, և դա, ըստ Մոսկվայի, դրա հնարավորությունների սահմանը չէ:  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում