Հայաստան

Նախարարը Դոհայում ներկայացրել է աղքատության վերացման, աշխատանքի ապահովման ուղղությամբ ՀՀ հիմնական նախաձեռնությունները

1 րոպեի ընթերցում

Նախարարը Դոհայում ներկայացրել է աղքատության վերացման, աշխատանքի ապահովման ուղղությամբ ՀՀ հիմնական նախաձեռնությունները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում աշխատանքային այցով գտնվում է Կատարի Պետության մայրաքաղաք Դոհայում՝ մասնակցելու Սոցիալական զարգացման երկրորդ համաշխարհային գագաթաժողովին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Նախարարը մասնակցել է աղքատության վերացման, լիարժեք և արդյունավետ զբաղվածության և արժանապատիվ աշխատանքի ապահովման թեմայով կլոր-սեղան քննարկմանը, որտեղ հանդես է եկել ելույթով։

Նախարար Թորոսյանը մասնավորապես նշել է, որ աղքատության վերացումը, արժանապատիվ աշխատանքի ապահովումն ու սոցիալական ներառման խթանումը պետք է դիտարկվեն որպես մեկ միասնական ռազմավարության բաղադրիչներ՝ ուղղված յուրաքանչյուր մարդու արժանապատիվ կյանքի իրավունքի և բարեկեցության ապահովմանը։ 

Նախարարը ներկայացրել է այս ուղղությամբ Հայաստանի հիմնական նախաձեռնությունները՝ աշխատանքային պայմանագրերի թվայնացում, ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ, կանանց տնտեսական հզորացում և գենդերային հավասարության ապահովում։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում