ՀՀ քաղաքացիներն օտարերկրյա վարորդական վկայականով 3 ամսից ավելի վարելու դեպքում կտուգանվեն 10 հազար դրամով

2 րոպեի ընթերցում

ՆԳՆ ոստիկանությունը հիշեցնում է՝ օտարերկրյա վարորդական վկայականով կարելի է վարել միայն մինչև երեք ամիս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՆԳՆ ոստիկանությունն այս մասին հաղորդագրություն է տարածել: 

«Հարգելի՛ քաղաքացիներ, օգոստոսի 2-ից գործող օրենսդրական փոփոխությամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այդ թվում նաև երկքաղաքացիություն ունեցող անձանց համար նախատեսվել էր արտոնություն տրանսպորտային միջոց վարել օտարերկրյա վարորդական վկայականով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պահից սկսած երեք ամսվա ընթացքում։ 

Այն քաղաքացիներն, ովքեր օգոստոսի 2-ի դրությամբ արդեն իսկ գտնվել են Հայաստանի Հանրապետությունում ևս օգտվել են այդ իրավունքից:

Նոյեմբերի 2-ին լրացել է արտոնության համար սահմանված հերթական եռամսյա ժամկետը»,-ասված է հաղորդագրությունում: 

Այն անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պահից երեք ամիս անց դեռևս վարում են տրանսպորտային միջոց օտարերկրյա վարորդական վկայականով, կենթարկվեն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված պատասխանատվության՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկի կամ 10 000 դրամի չափով։

Միաժամանակ, ՆԳՆ-ից հորդորում են այն քաղաքացիներին, որոնց դեպքում եռամսյա ժամկետը չի ավարտվել իրենց հետ ունենալ ոչ միայն օտարերկրյա վարորդական վկայականը, այլև այն փաստաթուղթը, որով մուտք են գործել Հայաստանի Հանրապետություն։ 

Փաստաթուղթն անհրաժեշտ է եռամսյա ժամկետի հաշվարկը հստակ պարզելու համար։

Հայերեն

Երևանում կայացավ Արքայազն Թալալի անվան մրցանակաբաշխությունը՝ 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա