ԵՄ-ն կարող է երկրներին ընդունել «փորձաշրջանով»՝ առանց անդամակցության լիիրավ իրավունքի

2 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովն առաջարկում է ԵՄ-ում նոր երկրներ ընդունելու համար անցնել «փորձաշրջանի» համակարգի, որը կենթադրի սահմանափակ իրավունքներով անդամակցություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Financial Times-ը, որը թեմայի շուրջ զրուցել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։

Կոսը նշել է, որ Եվրահանձնաժողովը քննարկում է այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են «անցումային շրջանը, փորձաշրջանը, երաշխիքները»՝ հավելելով, որ դա դեռ նախնական փուլում է։ 

Եվրահանձնակատարն այս առաջարկը հիմնավորել է այն մտահոգությամբ, որ նոր երկրները կարող են դառնալ Ռուսաստանի «Տրոյական ձին»։ 

«Իմ ամենամեծ երկյուղն այն է, որ ռուսաստանցիները ԵՄ կմտնեն հետևի դռնով», - հրատարակությունը մեջբերում է Կոսի խոսքը։

ԵՄ-ում մտավախություն ունեն, որ հետագայում կմեծանա այն երկրների թիվը, որոնք կգործեն Հունգարիայի նման՝ խոչընդոտելով Բրյուսելի որոշ ​​նախագծերին։ Այս համատեքստում հիշատակվում է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը մի քանի անգամ խոչընդոտել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդունումը, դեմ է արտահայտվել Ուկրաինային ռազմական օգնության տրամադրմանը։ 

FT-ն նշում է, որ «մի շարք եվրոպական մայրաքաղաքներ դեմ են ԵՄ-ին Ուկրաինայի, Մոլդովայի և Արևմտյան Բալկանների երկրների անդամակցությանը, քանի որ մտավախություն ունեն, որ նրանք կխախտեն ԵՄ-ի ժողովրդավարական, ԶԼՄ-ների ազատության և դատարանների ​​անկախության կանոնները, երբ միանան ԵՄ-ին, ինչպես նաև դաշինք կկնքեն Ռուսաստանի հետ»։

Մարթա Կոսը նաև հայտնել է, որ անդամակցության թեկնածու երկրները կարող են ԵՄ-ին միանալ միայն երկրում «ցավոտ» բարեփոխումներից հետո։

Հայերեն Русский

Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե

Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանատազումն ու սահմանագծումը կիրականացվի բարեկամական ռեժիմով․ Կոբախիձե

Նիկոլ Փաշինյանը երեխաների հետ դպրոցական ավտոբուսով Աճարկուտից գնացել է Կիրանցի դպրոց

ՆԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակին

Նիկոլ Փաշինյանն այցելել է Լուսաձորի նորակառույց դպրոց

Ի՞նչ վաճառել Հայաստանում առցանց․ աճող կատեգորիաներ և Wildberries-ի թիմի խորհուրդները

Արարատ Միրզոյանը Իրանում կհանդիպի այդ երկրի բարձրաստիճան ղեկավար պաշտոնյաների հետ

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Հաղարծնի վանքում

ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ