Ուսուցիչների դրույքային ծանրաբեռնվածությունը կնվազի, բարձրացել է նաև ուսուցչական կազմի կրթական մակարդակը․ ԿԳՄՍ նախարար

2 րոպեի ընթերցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ներկայացրեց հանրակրթության ոլորտում վերջին տարիների հիմնական առաջընթացները՝ շեշտելով ուսուցիչների ծանրաբեռնվածության և վարձատրության բարելավումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը նշեց, որ դպրոցների ֆինանսավորումը 2019 թվականի 85.26 միլիարդ դրամից աճել է մինչև 2026 թվականի բյուջեում նախատեսված 131.6 միլիարդ դրամի, ինչը 64.8 տոկոսով ավելի է նախորդ ժամանակաշրջանի համեմատ։

«Կարևոր բարեփոխումներից է նաև ուսուցչական ծանրաբեռնվածության վերանայումը․ եթե նախկինում մեկ դրույքը 22 դասաժամ էր, ապա այժմ այն սահմանվել է 18 դասաժամ՝ տարրական և 20 դասաժամ՝ հիմնական ու ավագ դպրոցների համար։ Սա ուղղակիորեն նպաստում է կրթության որակի բարձրացմանը և ուսուցչի աշխատանքի արժևորմանը»,-նշեց Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ ուսուցիչների զբաղվածության մակարդակը նույնպես զգալիորեն աճել է։

«Եթե 2019-ին մեկ դրույք և ավելի ծանրաբեռնված էր 6971 ուսուցիչ՝ ընդհանուր 31 հազարից, ապա այսօր այդ թիվը հասել է մոտ 14 հազարի։ Սա վկայում է համակարգի արդյունավետության բարձրացման և մարդկային ռեսուրսների ճիշտ օգտագործման մասին»,-ընդգծեց նախարարը։

Բացի դրանից, նախարարի խոսքով՝ բարձրացել է ուսուցչական կազմի կրթական մակարդակը։

«2019 թվականին համակարգում ունեինք ավելի քան 2200 ուսուցիչ, որոնք չունեին բարձրագույն կրթություն։ Այսօր նրանց թիվը նվազել է մինչև 594։ Նրանք կամավոր ատեստավորման միջոցով հավաստել են իրենց առարկայական գիտելիքները և շարունակում են աշխատել»,-տեղեկացրեց Ժաննա Անդրեասյանը։

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն