Մշակութային ճամփորդություն Հայաստանում ծրագրի շահառուներն այցելել են «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում»

2 րոպեի ընթերցում

Արագածոտնի մարզից նոյեմբերի 1-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաք են ժամանել 51 փոքրիկներ, որոնք ճանաչողական շրջայց են կատարել «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում» և մասնակցել են «Ծիսական տիկնիկների պատմությունը» կրթական ծրագրին։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Իմ քայլը» հիմնադրամը։ 

«Փոքրիկների աչքերում թանգարան մուտք գործելուն պես հիացմունք կար․ նրանք մեծ հետաքրքրությամբ հետևում էին զբոսավարի պատմություններին՝ շրջելով ցուցասրահներով և ծանոթանալով երկու ժողովուրդների բարեկամության մշակութային ժառանգությանը։ Երեխաներից մի քանիսը նույնիսկ լրացումներ էին անում զբոսավարին` կիսվելով տարբեր մեծերի մասին իրենց ունեցած տեղեկություններով:  

Ծրագրի երկրորդ հատվածն էլ ավելի ոգևորիչ էր փոքրիկների համար։ Տեսասահիկների միջոցով երեխաներին ներկայացվեցին հայկական ծիսական տիկնիկները՝ դրանց պատմությունն ու նշանակությունը։ Իսկ այնուհետև սկսվեց ինտերակտիվ հատվածը. խաղի միջոցով փորձեցին կռահել տիկնիկների անուններն ու դրանց խորհուրդը: Միջոցառման ամենասիրված հատվածը սակայն վերջինն էր՝ տիկնիկագործության վարպետաց դասը։ Երեխաներն ինքնուրույն պատրաստեցին իրենց ծիսական տիկնիկները՝ յուրովի ձևավորելով դրան:

Ուրախ ենք, որ այս այցի արդյունքում երեխաները խորացրին իրենց հետաքրքրությունը թանգարանների և մշակութային ժառանգության նկատմամբ, ծանոթացան հայկական ծիսական տիկնիկների պատմությանը, զարգացրին ստեղծագործական հմտությունները տիկնիկագործության միջոցով։

Արագածոտնի 51 մշակութասեր փոքրիկների համար այս օրը վերածվեց ջերմ հիշողության։ Առջևում դեռ շատ մշակութային հանդիպումներ են սպասվում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հայերեն Русский

Աննա Հակոբյանը Երևանի խցանումների խնդիրը կապել է կառուցապատման և երթևեկության երկարաժամկետ պլանավորման հետ

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը

Աբու Դաբիում մեկնարկել են ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները

Հավերժական խնդիրները՝ Սերժ Ավետիքյանի ֆիլմերում. «ՌեԱ» փառատոնին ցուցադրվեցին ռեժիսորի անիմացիոն կինոնկարները

Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ

Սվիրիդովի «Երկիր հայրական» էպիկական պոեմը՝ հիմնված Իսահակյանի բանաստեղծությունների վրա․ պրեմիերա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

Եմենի հութիները և Սաուդյան Արաբիան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին

Լևոն Տեր–Պետրոսյանը բարեհաջող վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից

Ավարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

Ուկրաինական պատվիրակությունը Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների մեկնարկից առաջ հանդիպում է անցկացնում եվրոպացիների հետ