Աշխարհ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային հատկացրել է Storm Shadow հրթիռներ

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան Ուկրաինային հատկացրել է Storm Shadow հրթիռներ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային է փոխանցել ևս մի քանի Storm Shadow հրթիռներ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն։

Կիևի կողմից ստացված հրթիռների ճշգրիտ քանակը չի նշվում, սակայն նոր մատակարարումները պետք է Ուկրաինային ապահովեն ամբողջ ձմռան համար անհրաժեշտ պաշարներով։ Մեծ Բրիտանիան մտավախություն ունի, որ Ռուսաստանը այդ ժամանակահատվածում կակտիվացնի իր հարձակումները։

Լոնդոնն առաջին անգամ Կիևին է փոխանցել մինչև 250 կմ հեռահարության Storm Shadow թևավոր հրթիռներ 2023 թվականին։ Ուկրաինան դրանք առաջին անգամ օգտագործել է Ռուսաստանում ռազմական թիրախներին հարվածելու համար 2024 թվականի նոյեմբերին։ Բրիտանական իշխանությունները չեն բացահայտել պատերազմի սկզբից ի վեր Կիևի ստացած հրթիռների ընդհանուր քանակը։

 

 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում