Գարեգին Երկրորդի եղբայրն ու եղբորորդին ձերբակալվել են նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու մեղադրանքով

2 րոպեի ընթերցում

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և վերջինիս որդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ տեղեկացնելով նաև, որ Գևրգ Ներսիսյանն ու Համբարձում Ներսիսյանը ձերբակալվել են։ 

Փաստաբան Արա Զոհրաբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ նախաքննական մարմինը Գևորգ Ներսիսյանին և Համբարձում Ներսիսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ 

Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում էր կատարել, որով հայտնել էր, թե նոյեմբերի 1-ին ժամը 16:10-ի սահմաններում, Գևորգ Ներսիսյանը իր որդու հետ խոչընդոտել է նախընտրական քարոզչությանը:

Արա Զոհրաբյանը նշել է, որ նախաքննական մարմնի համար քրեական վարույթ հարուցելու հիմք է ծառայել Հարություն Մկրտչյանի գրառումը։  

Զոհրաբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ պնդելով, որ Գևորգ Ներսիսյանի և Համբարձում Ներսիսյանի գործողություններում չկա հանցագործությանը նմանվող որևէ արարք։

«Դեպքը տեղի է ունեցել այսպես. Համբարձումը նոյեմբերի 1-ին ժամը 14:40-ի սահմաններում, իր տան դարպասի դիմաց կանգնած է եղել, իրեն է մոտեցել մի մարդ և առաջարկել է մասնակցել «Հանրապետություն» կուսակցության՝ ժամը 16:00-ի հանդիպմանը: Համբարձումը հրաժարվել է, նշված մարդը փորձել է համոզել, խոսել են, այնուհետև մոտեցել է Համբարձումի հայրը՝ Գևորգ Ներսիսյանը, երեքով խոսել են և խաղաղ բաժանվել»,- տեսանյութին կից գրել է Զոհրաբյանը:

Վաղարշապատ խոշորացված համայնքում ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկել է հոկտեմբերի 22-ին և կշարունակվի մինչև նոյեմբերւի 14-ը։ Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 16-ին։ 

Հայերեն English Türkçe

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում