Թուրքիա

Թուրքիայում հյուրանոցում բռնկված հրդեհի պատճառով 11 մարդ դատապարտվել է ցմահ ազատազրկման

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում հյուրանոցում բռնկված հրդեհի պատճառով 11 մարդ դատապարտվել է ցմահ ազատազրկման

Թուրքական դատարանը 11 մարդու դատապարտել է ցմահ ազատազրկման՝ Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բոլու լեռնադահուկային հանգստավայրում հունվարին տեղի ունեցած հրդեհի դեպքով, որի հետևանքով զոհվել է 78 մարդ: «Արմենպրես»- ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Դպրոցական արձակուրդների ժամանակ շատ ընտանիքներ են մեկնել լեռնադահուկային հանգստավայր: Զոհերի թվում է 34 երեխա։ Եվս 137 մարդ վնասվածքներ է ստացել։

Ցմահ դատապարտյալների թվում է «Գրանդ Քարթալ» հյուրանոցի սեփականատերը: Մեղադրյալների թվում են նաև հյուրանոցի խորհրդի անդամներ, մենեջերներ և աշխատակիցներ, ինչպես նաև փոխքաղաքապետ և հրշեջ ծառայության աշխատակիցներ։

Անկախ փորձագետները նշել են, որ լեռնադահուկային հանգստավայրում գտնվող հյուրանոցում բացակայել են հրդեհային անվտանգության տարրական միջոցառումները։

Հրդեհը սկսվել է 12-հարկանի շենքի ռեստորանի հատակից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում