Հայաստան

Առողջապահության նախարարության բյուջեն կավելանա ավելի քան 44 մլրդ դրամով

1 րոպեի ընթերցում

Առողջապահության նախարարության բյուջեն կավելանա ավելի քան 44 մլրդ դրամով

Կառավարությունն առողջապահության նախարարության 2026-ի բյուջեն ավելացնում է 44 մլրդ 313 մլն դրամով՝ պայմանավորված առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմամբ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում « ՀՀ 2026թ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումներում:

«2026 թվականին նախատեսել ենք 44 մլրդ 313 մլն դրամով ավելի, քան 2025 թվականին: 2026-ի բյուջեն կկազմի 210 մլրդ 911 մլն դրամ: Այս ուղղությամբ ավելացումները գրեթե ամենամեծն են: 2026-ին բոլոր նախարարություններից ամենամեծ ավելացումներն ունենք առողջապահության նախարարության գծով, որը պայմանավորված է հաջորդ տարի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման հանգամանքով»,-ասաց Հովհաննիսյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում