Իրավունք

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի տարածման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

1 րոպեի ընթերցում

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի տարածման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկսպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի տարածման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։ 

Տարածված տեսագրությունների վերաբերյալ ներկայացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը` տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով)։ 

Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որը վերագրվում էր Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին։ Տեսանյութի տարածումը քննադատել էին Հայաստանի իրավապաշտպան կազմակերպությունները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանը։ 

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հոկտեմբերի 25-ին  ՀՀ գլխավոր դատախազություն էր ուղարկել հանցագործության վերաբերյալ հաղորդում՝ ենթադրաբար Արշակ արքեպիսկսպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիությունը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում