Միջուկային անվտանգության ու պաշտպանության ամրապնդման համար Հայաստանին կհատկացվի 5 մլն եվրո

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդումը Հայաստանում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության հոկտեմբերի 30-ի նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նշեց՝  համաձայնագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդմանը, որի շրջանակներում Հայաստանին կհատկացվի 5 մլն եվրոյի չափով ֆինանսական աջակցություն՝ լուծելու մի շարք կարևոր հիմնախնդիրներ:

«2011 թվականի «Ֆուկուսիմա» ատոմակայանի վթարից հետո հաշվարկվել են գոյություն ունեցող ատոմակայանների ռիսկային խնդիրները, և ըստ դրա կազմվել են սթրես թեստեր, թե հավանական վթարների դեպքում ինչ խնդիրներ կարող են առաջանալ, և հերթով այդ խնդիրների լուծման համար հատկացվում են միջոցներ: 5 մլն եվրո համաձայնագիրը վերաբերում է արդեն վթարի դեպքում առաջացած ջրածնին վերաբերմունք ցույց տալուն»,-ասաց Խուդաթյանը:

Նախարարը նշեց՝ Կառավարության հավանությանն արժանացած փաստաթուղթը 2024 թվականին ընդունված համաձայնագրի շարունակությունն է, որով Հայաստանին նշված նպատակի համար արդեն հատկացվել է 12․9 մլն եվրո՝ ուղղված ջրածնով պայմանավորված վթարների կառավարմանը: 5 մլն եվրո գումարի մի մասով սարքավորում է ձեռք բերվելու, որն իրականացնում է ջրածնի այրում: Այն տրամադրվելու է Հայկական ատոմային էլեկտրակայանին:

Հայերեն العربية Español فارسی Français Русский 中文

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն