Լուվրի կողոպուտի գործով 5 նոր ձերբակալված կա

2 րոպեի ընթերցում

Լուվրի թանգարանից գողության դեպքով հոկտեմբերի 29-ի երեկոյան Փարիզում ձերբակալվել է 5 կասկածյալ։ Տեղեկությունը հաղորդել է Փարիզի դատախազ Լորա Բեկոն։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆրանսիական BFM հեռուստաալիքն ավելի վաղ հաղորդել էր միայն մեկ նոր ձերբակալության մասին։

Փարիզի դատախազը տեղեկացրել է, որ ձերբակալված 5 տղամարդկանցից մեկը «եղել է քննիչների թիրախում»։ «Կա ԴՆԹ ապացույց, որը կապում է նրան կողոպուտի հետ»,- հայտնել է Բեկոն։

Ձերբակալված մյուս չորս տղամարդիկ տեղեկություններ են հաղորդելու հանցանքի կազմակերպչական աշխատանքների իրականացման վերաբերյալ։ Նշվում է, որ ձերբակալություններն իրականացվել են Փարիզի տարբեր հատվածներում ու արվարձաններում։ 

Եվրոպա

Լուվրի թանգարանի կողոպուտի գործով ևս մեկ մարդ է ձերբակալվել

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լուվրի թանգարանից գողություն կատարելու գործով ներգրավված երկու կասկածյալները, ովքեր ձերբակալվել էին օրեր առաջ, մասամբ ընդունել են իրենց ներգրավվածությունը հանցանքի կատարման գործում։ Ձերբակալված տղամարդկանց հնարավոր է եղել հայտնաբերել հանցանքի վայրում թողած ԴՆԹ հետքերով։ Նրանցից մեկն Ալժիրի 34-ամյա գործազուրկ քաղաքացի է, ով 2010 թվականից ի վեր ապրում է Ֆրանսիայում։ Նրան ձերբակալել էին օդանավակայանում, որտեղից նա պատրաստվում էր մեկնել Ալժիր։ Մյուսը՝ 39-ամյա տղամարդը, արդեն գտնվում էր դատական ​​հսկողության տակ՝ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված գողության գործով։

Հոկտեմբերի 19-ի առավոտյան կողոպտիչները կռունկի միջոցով բարձրացել էին, կոտրել Լուվրի թանգարանի ապակիներից մեկը և Ապոլլոնի սրահից գողացել զարդեր, այդ թվում՝ Նապոլեոն Բոնապարտի և նրա կնոջ հավաքածուից։ Ընդհանուր առմամբ, գողացվել էր 9 զարդ, սակայն դրանցից մեկը՝ Նապոլեոն 3-րդի կնոջ՝ կայսրուհի Եվգենյայի թագն ավելի ուշ թանգարանից ոչ հեռու հայտնաբերվել էր վնասված վիճակում։ Կողոպտիչները դեպքի վայրից փախել են սկուտերներով։ Կողոպուտը տևել է 6-7 րոպե։ Ըստ ԶԼՄ-ների՝ կողոպուտը կատարել է չորս հոգուց բաղկացած խումբը, որոնցից երկուսն են մտել թանգարան: 

Հայերեն Русский

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին արտագնա խաղում ոչ-ոքի ավարտեց հանդիպումըՉեռնոգորիայի հետ

Ադրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրել

ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են Հայաստան–Բելգիա համագործակցության զարգացման հարցերը

Հայաստանի պաշտոնյաները Սանկտ Պետերբուրգում ներկայացրել են միգրացիոն հոսքերի վերահսկման իրենց փորձը

Կամո Ցուցուլյանը Դուշանբեում ներկայացրել է ոստիկանության բարեփոխումներն ու հանցավորության դեմ պայքարի մարտահրավերները

Ռուբիոն ու Բայրամովը քննարկել են Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը

Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է

Միրզոյանն ու Փեզեշքիանը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկ համագործակցության ծրագրերը

ՏԿԵ նախարարը ու Լայպցիգի քաղաքապետը քննարկել են Հայաստանի համայնքների հետ համագործակցության հնարավորությունները

ՏԿԵ նախարարը ու թուրքական պատվիրակությունը քննարկել են Գյումրի–Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման աշխատանքները