Աֆղանստանի և Պակիստանի պատվիրակությունները վերսկսում են բանակցությունները Ստամբուլում
1 րոպեի ընթերցում

Պակիստանի պատվիրակությունը Ստամբուլում կրկին ներգրավվել է Աֆղանստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է աֆղանական TOLO News լրատվականը։
Աղբյուրները հայտնել են, որ Կատարի և Թուրքիայի միջնորդությամբ Աֆղանստանի և Պակիստանի պատվիրակությունները համաձայնության են եկել վերսկսել բանակցությունները հոկտեմբերի 30-ին։
Մինչ այդ հայտնի էր դարձել, որ չկարողանալով գալ համաձայնության, պակիստանյան կողմը որոշել էր լքել Թուրքիան։
Բանակցությունները տեղի են ունենում Քաբուլի և Իսլամաբադի միջև լարվածության սրման ֆոնին՝ Պակիստանի կողմից Աֆղանստանի օդային և սահմանային տարածքների խախտումներից և Պակտիկա նահանգի վրա հարձակումներից հետո։
Ի պատասխան դրա՝ Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը պատասխան հարվածներ է հասցրել Դուրանդ գծի երկայնքով գտնվող աֆղանական դիրքերին։