ՏԿԵՆ-ում քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման ծրագրին առնչվող հարցեր

2 րոպեի ընթերցում

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի պատվիրակությանը՝ տրանսպորտի և կապի բաժնի ղեկավար Արթուր Առաքելյանի գլխավորությամբ։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ 

Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի կառուցման ծրագրին առնչվող հարցեր։ Հիշեցնենք, որ նշված ճանապարհահատվածը կառուցվում է ՀՀ կառավարության և Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի համաֆինանսավորմամբ։

Ֆոնդն իր գոհունակությունն է հայտնել ծրագրի առաջընթացից՝ ընդգծելով շինարարության իրականացման բարձր տեմպերն ու արդյունքները։ 

Քրիստինե Ղալեչյանը ողջունել է Ֆոնդի ներկայացուցիչներին՝ ընդգծելով Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի հետ համագործակցության արդյունավետությունը։ 

Նախարարի տեղակալի խոսքով՝ իրականացվող ծրագիրը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներին, միաժամանակ կարևորել է ծրագրում ներգրավված կողմերի հետևողական աշխատանքը՝ որակի հսկողության, սոցիալական և բնապահպանական պահանջների համապատասխանությունն ապահովելու ուղղությամբ։

Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ կառավարության ու Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող մեկ այլ ծրագրի՝ Քաջարանի թունելի կառուցման և մոտեցող ճանապարհների վերակառուցման ծրագրի իրականացման ընթացքին։ 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են թունելաշինության ոլորտում ընթացիկ և նախատեսվող ծրագրերին վերաբերող մի շարք տեխնիկական հարցեր, մասնավորապես՝ շինարարական լուծումների կատարելագործման, անվտանգային չափանիշների պահպանման և հավելյալ ուսումնասիրությունների անհրաժեշտության մասին։ 

Քննարկվել են նաև հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները՝ ընդգծելով կարողությունների զարգացման և իրականացվող ծրագրերում նորարարական մոտեցումների կիրառման կարևորությունը։

Հայերեն فارسی Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում