Աշխարհ

Սլովակիան հրաժարվում է ֆինանսավորել Ուկրաինայի ռազմական ծախսերը. Ֆիցո

1 րոպեի ընթերցում

Սլովակիան հրաժարվում է ֆինանսավորել Ուկրաինայի ռազմական ծախսերը. Ֆիցո

Սլովակիան չի ֆինանսավորի Ուկրաինայի ռազմական ծախսերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։

«Սլովակիան ոչ մի ցենտով չի մասնակցի Ուկրաինայի ռազմական ծախսերի ֆինանսավորմանը։ Ինչպես ես ավելի վաղ հայտարարել էի, մենք ոչինչ չենք պատրաստվում ոչ մեկին տալ։ Ես Ուկրաինային ֆինանսական աջակցություն երաշխավորող ոչինչ չեմ ստորագրի, եթե խոսքը առաջիկա տարիների ռազմական ծախսերի մասին է։ Այս հարցով ես Սլովակիայի խորհրդարանի արտահերթ նիստ կնախաձեռնեմ»,- նշել է Ֆիցոն։

Սլովակիան Ուկրաինային հումանիտար օգնություն է տրամադրում և տարածքների ականազերծման աշխատանքների համար սարքավորումներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում