Քաղաքականություն

Մենք վստահում ենք Հայաստանի ժողովրդավարությանը․ Սերգեյ Լագոդինսկի

1 րոպեի ընթերցում

Մենք վստահում ենք Հայաստանի ժողովրդավարությանը․ Սերգեյ Լագոդինսկի

Երևանում անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստում վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկին բարձր է գնահատել Հայաստանի որդեգրած ժողովրդավարական ուղին՝ ընդգծելով, որ Եվրանեսթը վստահում է Հայաստանի իշխանություններին և ժողովրդին։  

«Մեզ հյուրընկալող հայկական կողմը, չնայած խաղաղության գործընթացի, փախստականների հոսքի հետ կապված դժվարություններին, ամենապրոֆեսիոնալ ձևով իրականացրեց իր առաջադրանքը՝ հյուրընկալելով մեզ։ Դուք համարձակություն եք ցուցաբերում, ինչպես ձեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը քաջալերում է խաղաղությունը և ժողովրդավարությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Լագոդինսկին։  

Նա ընդգծեց, որ ժողովրդավարությունը մշտական գործընթաց է, որտեղ քննադատությունն ու բաց խոսքը դրա բաղկացուցիչ մասն են։ 

«Այո, ոչ մի ժողովրդավարություն կատարյալ չէ։ Եվրամիությունն էլ կատարյալ չէ։ Մենք կարող ենք քննադատել ձեր ժողովրդավարության որոշ կողմեր, ինչպես դուք կարող եք քննադատել մերը, բայց մի բան հստակ է՝ մենք վստահում ենք ձեր ժողովրդավարությանը, մենք վստահում ենք ձեր երկրին և մենք վստահում ենք ձեր կառավարությանը»,-հայտարարեց Եվրանեսթի համանախագահը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում