Ապարանի համայնքապետարանում իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձերբակալվել է 9 անձ
1 րոպեի ընթերցում

Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական վարույթի շրջանակներում քննչական գործողություններ են իրականացվում Ապարանի համայնքապետարանում։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից՝ հավելելով, որ քրեական վարույթի շրջանակներում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 9 անձ, որոնցից երեքը Ապարանի համայնքապետարանի աշխատակիցներ են: