Պատահարներ

«Մեղրու սար»-ում այրվել է ավտոմեքենա

1 րոպեի ընթերցում

«Մեղրու սար»-ում այրվել է ավտոմեքենա

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 29-ին ժամը 10։41-ին ահազանգ է ստացվել, որ «Մեղրու սար» կոչվող տարածքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 27-րդ կմ-ին գտնվող «Opel» մակնիշի ավտոմեքենայում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:37-ին, մարվել՝ 12:05-ին: Այրվել է ավտոմեքենան։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում