Հայաստան

Գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի օրը Անահիտ Ավանեսյանը հորդորել է կանխել հիվանդությունը՝ հետևելով կենսակերպին

2 րոպեի ընթերցում

Գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի օրը Անահիտ Ավանեսյանը հորդորել է կանխել հիվանդությունը՝ հետևելով կենսակերպին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հոկտեմբերի 29-ին՝ գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի օրը, ևս մեկ անգամ հիշեցրել է, որ այն ամենահաճախ հանդիպող ախտորոշումներից մեկն է, սակայն դեպքերի մեծ մասը հնարավոր է կանխել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարը գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ ցավոք, այս հիվանդության պատճառով մահացությունը և հաշմանդամությունն անխուսափելի են, եթե ճիշտ ժամանակին չտրամադրվի անհրաժեշտ բուժօգնությունը: Այդ պատճառով  նախարարությունը ամեն տարի ընդլայնում է անհրաժեշտ ծառայությունները պետական պատվերի շրջանակում: 

«Ծրագրի ներդրումից մինչև այս տարվա սեպտեմբեր  4113 քաղաքացի օգտվել է ծրագրից, որի համար պետական բյուջեից հատկացվել է 8.6 մլրդ դրամ:

Սիրելի´ քաղաքացիներ, կաթվածների 80%-ը հնարավոր է կանխել` ազդելով կառավարելի ռիսկի գործոնների վրա` զարկերակային գերճնշում, մարմնի զանգվածի բարձր ինդեքս, արյան մեջ գլյուկոզի և խոլեսթերինի բարձր մակարդակ, նախասրտերի շողացող առիթմիա, ծխել, ոչ ճիշտ սննդակարգ և ցածր ֆիզիկական ակտիվություն»,-գրել է Ավանեսյանը:

Նախարարը նշել է, որ Երևանյան 4 բժշկական կենտրոններից բացի, ծրագիրը գործում է նաև Գյումրիի և Վանաձորի ԲԿ-ում, հաջորդը` Գորիսն է:

«Հետևողական լինենք մեր և մեր հարազատների կենսակերպի հանդեպ և, ճանաչելով ախտանշանները, արագ արձագանքենք»,-եզրափակել է նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում