Նիկոլ Փաշինյանը Փարիզում կհանդիպի Էմանուել Մակրոնի հետ

1 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 29-30-ը աշխատանքային այցով կլինի Ֆրանսիայի Հանրապետությունում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ 

Վարչապետը հոկտեմբերի 29-ին կմասնակցի Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին: Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ։ 

Հոկտեմբերի 30-ին Ելիսեյան պալատում կկայանա վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ 

Հայերեն العربية English Español فارسی Français ქართული Русский Türkçe 中文