ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հոկտեմբերի 30-ին և 31-ին կգործեն Սյունիքի, Վայոց ձորի, Կոտայքի և Արմավիրի համայնքներում

2 րոպեի ընթերցում

Ներքին գործերի նախարարության սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով ինչպես միգրացիայի և քաղաքացիության ծառայության, այնպես էլ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՆԳ նախարարի հրամանով հոկտեմբերի 30-ին և 31-ին շրջիկ սպասարկման գրասենյակները քաղաքացիներին կտրամադրեն մի շարք ծառայություններ Սյունիքի մարզի Քաջարան համայնքում, համայնքապետարանի հարևանությամբ, Վայոց ձորի մարզի Վայք համայնքում, համայնքապետարանի հարևանությամբ, Սյունիքի մարզի Գորայք համայնքում, համայնքապետարանի հարևանությամբ։

Շրջիկ սպասարկման ընթացքում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիր, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական կամ տեղեկանքներ, տեղահանված անձինք՝ ներկայացնել ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ, փոխանակել կամ վերականգնել վարորդական իրավունք, սեփականության վկայական կամ հաշվառման վկայագիր, ինչպես նաև օգտվել հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։

Բացի այդ, հոկտեմբերի 30-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև Կոտայքի մարզի Չարենցավան և Արմավիրի մարզի Արագած համայնքներում՝ հոկտեմբերի 23-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերը հանձնելու նպատակով։

 

 

Հայերեն العربية

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի