Իրավունք

Ավարտվել է ՊՆ նախկին պաշտոնյայի կողմից հափշտակություն կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

1 րոպեի ընթերցում

Ավարտվել է ՊՆ նախկին պաշտոնյայի կողմից հափշտակություն կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Ավարտվել է ՊՆ նախկին պաշտոնատար անձի կողմից հափշտակություն կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ ներկյացնելով մանրամասներ:

«Պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության թիվ N զորամասի ավտոտեխնիկայի ծառայության նախկին պետը 2021-2022 թվականներին զորամասի ավտոհավաքակայանի տարածքից գաղտնի հափշտակել է ընդհանուր 575 հզր ՀՀ դրամ արժողության 16 անվադողեր, որոնք նախաքննության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են»,- նշված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՊՆ նախկին պաշտոնատար անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (գողությունը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։ 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում