ԱՍԵԱՆ-ը և Չինաստանը Կուալա Լումպուրում ստորագրել են «Ազատ առևտրի գոտի 3.0» համաձայնագիրը

2 րոպեի ընթերցում

Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան (ԱՍԵԱՆ) և Չինաստանն ստորագրել են ազատ առևտրի գոտու թարմացված համաձայնագիրը: Արարողությունը տեղի է ունեցել Կուալա Լումպուրում ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի շրջանակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակցը:

Ստորագրման ժամանակ հայտարարվել է, որ սա նվաճում է, որը ճանապարհ է բացում դեպի «ավելի խորը համագործակցություն, տարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդում և մեր ժողովուրդների ընդհանուր բարգավաճում»:

«Ազատ առևտրի գոտի 3.0»-ի ստեղծման առիթով  խորհրդակցությունների ավարտման մասին 2025 թ. հուլիսին հայտարարել էր Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին:

ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովը տեղի է ունենում հոկտեմբերի 26-ից 28-ը Կուալա Լումպուրում: Միջոցառման շրջանակներում կազմակերպված են նաև մի շարք այլ հանդիպումներ, այդ թվում՝ «ԱՍԵԱՆ գումարած մեկ» ձևաչափով յոթ գործընկեր երկրներից (Ավստրալիա, Չինաստան, Հնդկաստան, Ճապոնիա, Կորեայի Հանրապետություն, Ռուսաստան և Միացյալ Նահանգներ) յուրաքանչյուրի ներկայացուցիչների հետ, «ԱՍԵԱՆ գումարած երեք» (Չինաստան, Ճապոնիա և Կորեայի Հանրապետություն) և Արևելաասիական գագաթնաժողով:

ԱՍԵԱՆ-ը հիմնվել է 1967 թվականին և, ասոցիացիային Արևելյան Թիմորի անդամակցումից հետո, միավորում է Հարավարևելյան Ասիայի տասնմեկ երկիր՝ Բրունեյ, Վիետնամ, Արևելյան Թիմոր, Ինդոնեզիա, Կամբոջա, Լաոս, Մալայզիա, Մյանմա, Սինգապուր, Թաիլանդ և Ֆիլիպիններ: Ասոցիացիայի առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 1976 թվականին: 2025 թվականի սկզբից ԱՍԵԱՆ-ի նախագահի լիազորությունները ռոտացիայի սկզբունքով Լաոսից անցել են Մալայզիային:

Հայերեն Русский

Նիդեռլանդներն Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն կտրամադրի

Համբարձում Մաթևոսյանն ու Կատրին Շնեեբերգերը քննարկել են Հայաստան–Շվեյցարիա բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Արարատի մարզում ևս մեկ դպրոց է կառուցվել

Իսպանիայում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել

Ծավ բնակավայրում խմելու ջրում սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը և համարվում է անվտանգ․ԱՆ

Սլովենիան ու Հայաստանը սերտորեն կգործակցեն կենսաբազմազանության պահպանման ոլորտում․ Տոնե Կայզեր

Բելգրադում Իսրայելի դեսպանատան շենքի մոտ ահաբեկչության փորձ է կատարվել

Սիրիան և Հորդանանը կստեղծեն համատեղ անվտանգության կոմիտե՝ հետաքննելու ավիահարվածների հետևանքները

Հայաստանը և Վրաստանը համագործակցում են անտառային հրդեհների ռիսկերի գնահատման ուղղությամբ