Իրավունք

Գյումրիում զանգվածային անկարգությունների մասնակիցներից 24-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

1 րոպեի ընթերցում

Գյումրիում զանգվածային անկարգությունների մասնակիցներից 24-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 41-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որից 24 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ անդրադառնալով Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի ձերբակալության օրը քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին։ 

Քննչական կոմիտեից նաև փոխանցեցին, որ ևս 15 անձի նկատմամբ՝ տնային կալանքը, 1 անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը: 

Հոկտեմբերի 20-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ հարուցված քրեական վարույթի շրջանակներում  քննչական գործողություններ է իրականացնում Գյումրիի համայնքապետարանում։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ հարուցված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը։ Դրանից հետո Ղուկասյանի աջակիցները հավաքվել էին համայնքապետարանի շենքի մոտ և իրենց բողոքն էին արտահայտում Ղուկասյանի ձերբակալման առնչությամբ։ Ակցիայի ընթացքում բախում եղավ ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև, որից հետո ոստիկանությունը սկսեց բերման ենթարկել ցուցարարներին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում