Թուրքիա

Ստամբուլի նախկին քաղաքապետը մեղադրվում է լրտեսության մեջ

1 րոպեի ընթերցում

Ստամբուլի նախկին քաղաքապետը մեղադրվում է լրտեսության մեջ

Ստամբուլի գլխավոր դատախազությունը հոկտեմբերի 24-ին քրեական գործ է հարուցել Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և մի խումբ  այլ պաշտոնյաների դեմ՝ լրտեսության կասկածանքով։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: 

Իմամօղլուն և մյուս պաշտոնյաները կասկածվում են 2019 թվականի քաղաքապետի ընտրությունների ժամանակ 4.7 միլիոն ընտրողների գաղտնի տվյալների արտահոսքին նպաստելու մեջ, որոնք այնուհետև փոխանցվել են օտարերկրյա հետախուզական գործակալություններին։ 

Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կալանքի տակ է դեռևս այս տարվա մարտից՝ կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու մեղադրանքներով։

Նոր մեղադրանքներից հետո Իմամօղլուն բանտից հայտարարություն է տարածել՝ հերքելով իրեն ներկայացվող մեղադրանքները։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում