Ռուսաստանի ՊՆ-ն ոչնչացրել է Մոսկվայի վրա թռչող 34 ուկրաինական ԱԹՍ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերը այս գիշեր երկրի տարբեր շրջաններում ոչնչացրել են ուկրաինական 193 անօդաչու թռչող սարք։ Ոչնչացված սարքերից 34-ը թռել են մայրաքաղաք Մոսկվայի ուղղությամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ 

Անվտանգության նկատառումներից ելնելով Մոսկվայի օդանավակայանները միառժամանակ փակվել են։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Դոնեցկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են ինը հարկանի բնակելի շենքին, որի հետևանքով նախնական տվյալներով կա երկու զոհ։

Հայերեն Русский