Սոցիալական հարցեր

Արսեն Թորոսյանն այցելել է Սպիտակի սոցիալական բնակարաններ

1 րոպեի ընթերցում

Արսեն Թորոսյանն այցելել է Սպիտակի սոցիալական բնակարաններ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այցելել է «Օթևան» ՊՈԱԿ-ի Սպիտակի սոցիալական բնակարաններ, ինչպես նաև Վանաձորում նոր կառուցվող սոցիալական բնակարանների շինհրապարակ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ 

Նախարարը շրջել է տարածքներում, ծանոթացել շինությունների պայմաններին, ինչպես նաև հետևել Վանաձորի սոցիալական բնակարանների կառուցման աշխատանքների ընթացքին։ 

Արսեն Թորոսյանը ուսումնասիրել է շինության հիմնանորոգման նախագիծը, տվել համապատասխան հանձնարարականներ՝ նախատեսված աշխատանքները պատշաճ և սահմանված ժամկետում ավարտելու վերաբերյալ։ 

Նախարարն ընդգծել է նաև «Օթևան» ՊՈԱԿ-ի ենթակայության ներքո գտնվող սոցիալական բնակարանների հստակ գույքագրման և բաշխման կարևորությունը, ինչը կնպաստի ոլորտային քաղաքականության թիրախային իրականացմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում