Հնդկաստանում ավտոբուսի հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվել
1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի հարավային Անդհրա Պրադեշ նահանգում մոտոցիկլետը բախվել է ուղևորատար ավտոբուսին, որից հետո այնտեղ հրդեհ է բռնկվել՝ խլելով առնվազն 25 մարդու կյանք։ Կան նաև վիրավորներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է NBC News-ը։
Ոստիկանությունը հայտնել է, որ հրդեհը րոպեների ընթացքում ամբողջությամբ այրել է ավտոբուսը՝ տասնյակ ուղևորների թողնելով թակարդում։ Ոմանք կարողացել են կոտրել պատուհանները և թեթև վնասվածքներով ցատկել անվտանգ վայր, իսկ մյուսներին դա չի հաջողվել։
Վթարի ժամանակ ավտոբուսում գտնվել է 44 ուղևոր։
Մոտոցիկլետը հետևից բախվել է արագընթաց ավտոբուսին, ինչի հետևանքով բռնկվել է ավտոբուսի վառելիքի բաքը։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և այլ պաշտոնատար անձինք ցավակցություն են հայտնել զոհվածների ընտանիքներին։