Եվրոպա

Սթարմերը «կամեցողների կոալիցիայի» հանդիպման ժամանակ կպահանջի հեռահար զենք մատակարարել Կիևին

1 րոպեի ընթերցում

Սթարմերը «կամեցողների կոալիցիայի» հանդիպման ժամանակ կպահանջի հեռահար զենք մատակարարել Կիևին

«Կամեցողների կոալիցիայի»՝ հոկտեմբերի 24-ի հերթական հանդիպմանը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կոչ կանի հեռահար զենք մատակարարել Կիևին և առգրավել ռուսական սառեցված ակտիվները, ինչպես նաև հրաժարվել ռուսական էներգակիրներից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Միացյալ Թագավորության վարչապետի գրասենյակը։

«Սպասվում է, որ զրույցի ընթացքում վարչապետը առաջնորդներին կոչ կանի միջոցներ ձեռնարկել ռուսական նավթն ու գազը համաշխարհային շուկայից դուրս բերելու համար, ավարտել աշխատանքը ռուսական սուվերեն ակտիվների ուղղությամբ՝ Ուկրաինայի պաշտպանության ֆինանսավորման համար միլիարդավոր ֆունտ ստեռլինգի վրայից հանել արգելքը և ակտիվացնել գործողության հեռահար շառավղով զենքի մատակարարումները», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ «կամեցողների կոալիցիայի» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին՝ առցանց և առկա ձևաչափով. Լոնդոն կժամանեն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը, Նիդեռլանդների վարչապետ Դիկ Սխոֆը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, ևս 20 ղեկավարներ կմիանան տեսակապի միջոցով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում