Իսպանիան կմասնակցի Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնումների ֆինանսավորմանը

2 րոպեի ընթերցում

Իսպանիան կմասնակցի Ուկրաինայի համար ամերիկյան զենքի գնումների ֆինանսավորման նախաձեռնությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հոկտեմբերի 23-ին հաղորդել է իսպանական El Pais թերթը՝ հղում անելով երկրի կառավարությունում իր աղբյուրների։

Թերթի զրուցակիցների տվյալներով, թեման այս շաբաթվա սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։ Բացի այդ, հարցի շուրջ շփումներ են ունեցել երկու երկրների պաշտպանության նախարարները։

Սանչեսի և Զելենսկու կողմից 2024 թ. մայիսին Մադրիդում ստորագրված համաձայնագրով Իսպանիան արդեն Ուկրաինային տարեկան մատակարարում է իսպանական արտադրության 1 միլիարդ եվրոյի ռազմական տեխնիկա։

Ուկրաինայի համար ամերիկյան զենքի գնման ֆինանսավորման շուրջ նախաձեռնությունն առաջացել էր այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի վարչակազմը հրաժարվեց շարունակել Կիևին զենքի անվճար մատակարարումը։ Օգոստոսին պատրաստվել է ամերիկյան զենքի մատակարարման չորս փաթեթ՝ ընդհանուր առմամբ մոտ 2 միլիարդ դոլար արժողությամբ, որին միացել են Գերմանիան, Դանիան, Կանադան, Նիդեռլանդները, Նորվեգիան և Շվեդիան։

Օգոստոսի 15-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Ֆինլանդիան և Իսլանդիան հայտարարեցին այս ծրագրին միանալու իրենց որոշման մասին։

Հայերեն Русский

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ