Հայաստան

Շաքարային դիաբետ ունեցող 10-18 տարեկան երեխաների մոտ գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի համակարգ կներդրվի

2 րոպեի ընթերցում

Շաքարային դիաբետ ունեցող 10-18 տարեկան երեխաների մոտ գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի համակարգ կներդրվի

Շաքարային դիաբետ ունեցող 10-18 տարեկան երեխաների արյան մեջ գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի համակարգ կներդրվի: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության հոկտեմբերի 23-ի նիստում այս մասին որոշման նախագիծը ներկայացրեց Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը նշեց՝ համակարգի ներդրման համար 570 մլն դրամ կհատկացվի, 0-9 տարեկան երեխաների շրջանում այս համակարգի ներդրման համար նախկինում հատկացվել էր 181 մլն դրամ: 

«Մեր շահառուներն օրական 5-6 անգամ իրականացնում են արյան չափման գործընթաց, և երեխաների համար մատը ծակելը թե՛ հոգեբանական, թե՛ կազմակերպչական առումով բարդություններ է առաջացնում: Հաճախ նաև հրաժարվում են երեխաներն այդ չափումներն իրականացնելուց, ինչը հանգեցնում է նաև ինսուլինի ոչ ճիշտ դեղաչափերով ապահովելուն: Այս նորագույն սարքերը հնարավորություն կտան կանխատեսել շոկերը և ճշգրտորեն կառավարել ինսուլինի քանակը ու դեղամիջոցը հատկացնել ճշգրիտ չափաքանակով»,- ասաց Ավանեսյանը: 

Չափիչ սարքերը կլինեն թվային, տվյալները կհավաքագրվեն հեռավար ձևաչափով: Երեխաների արյան մեջ գլյուկոզայի չափի վերաբերյալ տվյալներին հասանելիություն կունենան բժիշկը, ծնողը, անհրաժեշտության դեպքում՝ դաստիարակն ու ուսուցիչը: 

Նախագիծը ստացավ ՀՀ կառավարության դրական եզրակացությունը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում