Աշխարհ

Պաղեստինի ԱԳ նախարարությունը դատապարտել է Իսրայելի՝ Հորդանանի արևմտյան ափը բռնակցելու փորձերը

1 րոպեի ընթերցում

Պաղեստինի ԱԳ նախարարությունը դատապարտել է Իսրայելի՝ Հորդանանի արևմտյան ափը բռնակցելու փորձերը

Պաղեստինը խստորեն դատապարտում է Իսրայելի խորհրդարանի կողմից Հորդանանի արևմտյան ափը բռնակցելու փորձերը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է Պաղեստինի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։

Հոկտեմբերի 22-ին Իսրայելի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է օրինագիծ, որն Իսրայելի ինքնիշխանությունը տարածում է Հորդանանի արևմտյան ափի բոլոր տարածքների վրա։

«Պաղեստինի պետության արտաքին գործերի նախարարությունը մերժում և խստորեն դատապարտում է քնեսեթի փորձերը՝ անեքսիայի ենթարկելու պաղեստինյան տարածքները՝ այսօր հաստատելով այսպես կոչված իսրայելական ինքնիշխանության հաստատումը», - ասվում է հայտարարության տեքստում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում