Ռուսաստան

Ուկրաինան ենթարկվել է զանգվածային հարձակման. կան զոհեր

2 րոպեի ընթերցում

Ուկրաինան ենթարկվել է զանգվածային հարձակման. կան զոհեր

Գիշերը Կիևը և Ուկրաինայի շրջանները ենթարկվել են զանգվածային ավիահարվածների, որոնց հետևանքով կա 6 զոհ։ Ռուսական կողմը ևս հայտնել է ուկրաինական հարվածների մասին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրում ռուսական հարվածների զոհ է դարձել 6 մարդ, 17 մարդ վիրավորվել է։ Նրա խոսքով՝ տուժել են Կիևի, Զապորոժիեի, Օդեսայի, Չեռնիգովի, Դնեպրոպետրովսկի, Կիրովոգրադի, Պոլտավայի, Վիննիցայի, Չերկասիի և Սումիի մարզերը։

Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ Կիևի իշխանությունները հայտնել են, որ Կիևի մարզում զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 2 երեխա։ Զապարոժիեի մարզում անօդաչու թռչող սարքերի հարվածներից 13 մարդ է վիրավորվել։ Պոլտավայի մարզում վնասվել են նավթագազային արդյունաբերության օբյեկտներ։ 

ՌԴ պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է գիշերն ուկրաինական 33 անօդաչու խոցելու մասին, որոնցից 4-ը՝ Լենինգրադի մարզում։ Դաղստանի ղեկավարն իր հերթին հայտնել է, որ ուկրաինական անօդաչուները թիրախավորել են ձեռնարկություններից մեկը։ Մախաչկալայի, ինչպես նաև Գրոզնիի և Վլադիկավկազի օդանավակայաններում չվերթերը ժամանակավորապես դադարել են։ 

Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել էր, որ հոկտեմբերի 21-ի երեկոյան զինվորականները խոցել են Ռուսաստանի Բրյանսկում գտնվող քիմիական գործարանը, այդ թվում՝ բրիտանական Storm Shadow հրթիռներով, որոնք շրջանցել են ռուսական հակաօդային պաշտպանությունը։ Ռուսական կողմն այս հարվածը չի մեկնաբանել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում