Կրթություն

ՀՀ վարչապետն ընդունել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարարին

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետն ընդունել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարարին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարար Գիվի Միքանաձեին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Գիվի Միքանաձեի այցը Հայաստան և մասնակցությունը «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորում» համաժողովին։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է կրթության, գիտության և հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության հետևողական զարգացումը, այդ թվում բարեփոխումների իրականացման գործում սերտ երկխոսությունն ու փորձի փոխանակումը։

Գիվի Միքանաձեն նշել է, որ տպավորված է «Ակադեմիական քաղաք» նախագծով և նշել, որ հայաստանյան գործընկերների հետ ունեն ակտիվ համագործակցություն, իրականացվում են համատեղ տարբեր ծրագրեր, մշակվում են նաև նոր նախագծեր։ Մասնավորապես, դրանք վերաբերվում են ուսանողների համար կրթաթոշակների տրամադրմանը, կրթական ճամբարների կազմակերպմանը և այլն։ Նախարարը ներկայացրել է Վրաստանում իրականացվող կրթական բարեփոխումները և համագործակցության հնարավոր ուղղությունները՝ մասնավորապես բարձրագույն կրթության, գիտահետազոտական ծրագրերի և ուսանողական շարժունության ոլորտներում։

Վարչապետը կարևորել է վերոնշյալ ուղղություններով փոխգործակցությունը և ընդգծել ՀՀ կառավարության շահագրգռվածությունը՝ նոր նախաձեռնություններ կյանքի կոչելու գործում։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում