Պատահարներ

Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ և զոհ

1 րոպեի ընթերցում

Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ և զոհ

Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 21-ին, ժամը 09։51-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Այնթապի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական  ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Ford» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել դաշտամիջյան հատվածում և շրջվել․ վարորդը մահացել է:

Երկու ուղևոր ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով, ուղևորներից մեկը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի միջոցով արգելափակումից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում