Հայ մրցավարները կսպասարկեն Կոնֆերենցիաների լիգայի հանդիպում

1 րոպեի ընթերցում

Հայաստանը ներկայացնող մրցավարները կաշխատեն ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի խաղում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

«Համրուն Սպարտանս» (Մալթա) - «Լոզան» (Շվեյցարիա) խաղի մրցավարը կլինի Հենրիկ Նալբանդյանը, մրցավարի օգնականները՝ Մեսրոպ Ղազարյանը և Ատոմ Սևգուլյանը։ 

4-րդ պաշտոնյան Աշոտ Ղալթախչյանն է։ VAR-ի մրցավարը կլինի Զավեն Հովհաննիսյանը, AVAR-ինը՝ Յուրա Մահտեսյանը։

Խաղը կկայանա հոկտեմբերի 23-ին։ 

Հայերեն