Եվրոպա

Մեծ Բրիտանիան պատրաստ է 135 միլիոն դոլար հատկացնել Ուկրաինայում զորքերի տեղակայման համար

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան պատրաստ է 135 միլիոն դոլար հատկացնել Ուկրաինայում զորքերի տեղակայման համար

Մեծ Բրիտանիան չի հրաժարվում Ուկրաինա զորքեր ուղարկելու գաղափարից մարտական գործողությունների դադարեցումից հետո։ Զորակազմի տեղակայման արժեքը գնահատվում է ավելի քան 100 միլիոն ֆունտ (135 միլիոն դոլար)։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Ջոն Հիլին։

«Խաղաղությունը հնարավոր է։ Եթե (ԱՄՆ) նախագահ Թրամփը կարողանա հասնել խաղաղության, ապա մենք պատրաստ կլինենք օգնել երաշխավորելու այդ խաղաղությունը երկարատև ժամկետով։ Դա մեզնից պահանջում է ներդրումներ և մեր զորքերի նախապատրաստում տեղակայման։ (Մեծ Բրիտանիայի վարչապետ) Քիր Սթարմերը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում ցանկանում է բրիտանացի զինծառայողներին տեսնել Ուկրաինայում», - ասել է գերատեսչության ղեկավարը, որի ելույթը հեռարձակել է Sky News հեռուստաալիքը։

Ըստ Բրիտանիայի պաշտպանության նախարարի՝ ինքն արդեն արագացրել է միլիոնավոր ֆունտ ստեռլինգի հատկացումը՝ խաղաղության դեպքում հնարավոր ցանկացած տեղակայման նախապատրաստվելու համար։

«Ես կարծում եմ, որ արժեքը կգերազանցի 100 միլիոն ֆունտը», - հավելել է Հիլին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում