ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը և Ասպենի ինստիտուտի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հոկտեմբերի 18-ին հանդիպել է Ասպենի ինստիտուտի ռազմավարական խմբի և անվտանգության ֆորումի տնօրեն Նիամ Քինգի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել ինստիտուտի հետ հնարավոր համագործակցության ուղղություններին։
Ընդգծվել է ինստիտուցիոնալ համագործակցության խորացման կարևորությունը։