Ամփոփվել են «Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգությունը» մրցույթի արդյունքները

4 րոպեի ընթերցում

Հոկտեմբերի 17-ը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրն է: Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 8-12-րդ դասարանների աշակերտների շրջանում հոկտեմբերի 3-9-ն անցկացրել էր մրցույթ` «Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգությունը» խորագրով: 7 օրվա ընթացքում մրցույթին մասնակցել է շուրջ 1700 աշակերտ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին գերատեսչությունից, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հաղթող աշակերտներին հանձնել է շնորհակալագրեր և խրախուսական նվերներ: Միջոցառումը տեղի է ունեցել Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում: Ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դպրոցականներին տոնի և մրցույթում հաղթելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ անկախ մրցույթներից՝ մեր հանրության շրջանում Ոչ նյութական մշակութային ժառանգության օրը նշելու ավանդույթ կձևավորվի. «Շատ կարևոր է, որ մեր առօրյայի մասը կազմող ոչ նյութական մշակութային ժառանգությունը կարողանանք հստակ ճանաչել, տարբերել և հասկանալ, թե ինչպես  պահպանել և զարգացնել այն։ Կարծում եմ՝ մեր հարուստ ոչ նյութական մշակութային ժառանգությունը կարող է դառնալ ներշնչանքի աղբյուր և ստեղծագործական աշխատանքի մոտիվացիա»:  

Ըստ աղբյուրի՝ նախարարն ընդգծել է՝ մրցույթին մասնակցության բարձր ցուցանիշը վկայում է այն մասին, որ ոլորտի նկատմամբ հետաքրքրվածություն կա, որը լավ հիմք է այս ուղղությամբ հետագա անելիքների պլանավորման համար: 

«Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը, զարգացումն ու հանրահռչակումն առաջնահերթություն են, որն ամրագրված են ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարությամբ: ՀՀ պետական, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերը նոր արժեքներով համալրումը շարունակական աշխատանք է»,- ասել է նախարարը: 

Նա կարևորել է այս գործընթացում հատկապես դպրոցականների ներգրավումը՝ շտեմարաններում անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքագրելու և ներառելու տեսանկյունից: Ժաննա Անդրեասյանը կոչ է արել աշակերտներին իրենց ընկերներին ևս ոգևորել՝ մասնակցելու նման նախաձեռնություններին, և շնորհակալություն է հայտնել մանկավարժներին շարունակական ջանքերի համար:

Որպես խրախուսական նվեր՝ հաղթողներին հանձնվել են Աստղիկ Իսրայելյանի «Աղ ու հաց» (2023 թ.,) գիրքը և թանգարանի՝ կարպետագործության կամ ազգային երգ ու պարի ուսուցման ծրագրին մասնակցության հնարավորություն: 

Նշվում է, որ միջոցառման շրջանակում աշակերտները շրջայց են կատարել թանգարանում, ծանոթացել ցուցանմուշներին, ինչպես նաև օրվա կապակցությամբ բացված «Խեցեգործության վարպետության դինամիկա» ցուցահանդեսին: Թանգարանի ժամանակավոր ցուցասրահներից մեկում ներկայացվել են վարպետների աշխատանքները, իսկ մյուսում՝ կավից ստեղծագործություն անցնելու ճանապարհը: Ցուցադրության կենտրոնական իրադարձություններն են ինտերակտիվ վարպետաց դասերը։ Ցուցադրության ողջ ընթացքում ամեն օր այցելուները հնարավորություն կունենան անմիջապես վարպետից սովորելու կավով աշխատանքի ճշգրիտ տեխնիկաները, գունանյութերի քիմիան և թրծման գաղտնիքները: Նախարարը շնորհակալություն է հայտնել թանգարանին ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման, ժողովրդական վարպետներին տեսանելի դարձնելու և հանրությանը մշակութային ժառանգությանն առնչակցելու համար:

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն