Հայաստանում օդի ջերմաստիճանը առաջիկա 5 օրերին չի նվազի. Գագիկ Սուրենյան
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետությունում օդի ջերմաստիճանը առաջիկա 5 օրերին չի նվազի: Հոկտեմբերի 20-ից սկսած՝ գիշերային ժամերին ՀՀ ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում 4-5 աստիճանով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Ցուրտ օդային հոսանքներ հորիզոնում չեն երևում: Առանց տեղումների եղանակը Հանրապետությունւմ կպահպանվի մինչև հոկտեմբերի 20-ը ներառյալ: Հոկտեմբերի 21-ին և 22-ին ՀՀ առանձին հատվածներում կլինեն կարճատև անձրևներ»,- նշել է Սուրենյանը:
Նշենք, որ այս օրերին Հայաստանում օդի առավելագույն ջերմաստիճանը +22 է:
Կարդացեք հոդվածը` Русский