Մոսկվան և Կիևը դեռևս պատրաստ չեն համաձայնագիր կնքել, բայց դրան կհասնեն. Վենս

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Ուկրաինան դեռևս պատրաստ չեն համաձայնագիր կնքել, չնայած ամերիկյան վարչակազմի կողմից խաղաղություն հաստատելուն ուղղված ջանքերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Newsmax-ին տված հարցազրույցում։

«Այս պահին, չնայած մեր ամբողջ աշխատանքին, և մենք այն կշարունակենք, ռուսներն ու ուկրաինացիները պարզապես չեն հասել այն կետին, երբ կարող են համաձայնագիր կնքել», - ասել է Վենսը։

Նրա կարծիքով, համաձայնագիր կնքելու համար «կպահանջվի անհամեմատ ավելի շատ աշխատանք», քանի որ «կողմերի (դիրքորոշումները) շատ հեռու են միմյանցից»։

Այնուամենայնիվ, Վենսը վստահություն է հայտնել, որ հաշտության համաձայնագիր ձեռք կբերվի, և ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կշարունակի բանակցություններ վարել ռուս-ուկրաինական հակամարտության կողմերից յուրաքանչյուրի հետ։

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 16-ին հեռախոսազրույց են ունեցել։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ զրույցի ընթացքում շեշտը դրվել է ռուս-ուկրաինական ճգնաժամին վերաբերող հարցերի վրա։

Ավելի ուշ Թրամփը լրագրողներին ասել է, որ Բուդապեշտում Պուտինի հետ իր հանդիպումը, հավանաբար, կկայանա երկու շաբաթից։

Հոկտեմբերի 17-ին Սպիտակ տանը կայանալու է ԱՄՆ ղեկավարի հանդիպումն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։

Միացյալ Նահանգներ

Թրամփն ակնկալում է Պուտինի հետ հանդիպել երկու շաբաթվա ընթացքում

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում