Կիպրոսում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել առաջին պաշտոնական ընդունելությունը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ Նիկոսիայում նստավայր դեսպանության հիմնադրումից հետո Կիպրոսում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում տեղի է ունեցել առաջին պաշտոնական ընդունելությունը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կիպրոսում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնու է, որ միջոցառմանը մասնակցել են Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարար Աթենա Միխալիդուն, Կիպրոսի ԱԳՆ մշտական քարտուղարը, պատգամավորներ, հոգևոր առաջնորդներ, դեսպաններ, Կիպրոսի Հանրապետության տարբեր պետական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և այլ նշանավոր հյուրեր։

Իր խոսքում դեսպան Իննա Թորգոմյանն անդրադարձել է Հայաստանի՝ 1991թ. անկախության վերականգնումից հետո անցած ճանապարհին, «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը՝ հույս հայտնելով, որ այդ գործընթացը կբացի խաղաղության, կայունության և տարածաշրջանային համագործակցության նոր ժամանակաշրջան։ 

Ըստ աղբյուրի՝ դեսպան Թորգոմյանը վերահաստատել է Հայաստանի ու Կիպրոսի միջև ամուր ու երկարամյա բարեկամությունը, որը հիմնված է փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա՝ երախտագիտություն հայտնելով Կիպրոսին՝ Հայաստանին աներկբա քաղաքական և մարդասիրական աջակցության համար և ընդգծելով Երևանում և Նիկոսիայում նստավայր դեսպանությունների բացման կարևորությունը։ 

Դեսպան Թորգոմյանը նաև շնորհավորել է Կիպրոսին՝ ԵՄ Խորհրդի առաջիկա նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով երկրի առաջնորդությանը համաշխարհային և տարածաշրջանային մարտահրավերների ներկայիս պայմաններում։

Նշվում է, որ Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարար Աթենա Միխալիդուն իր ելույթում վերահաստատել է Կիպրոսի անսասան աջակցությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը՝ իր միջազգային ճանաչված սահմանների շրջանակներում։ Նա անդրադարձել է Հայաստանի և Կիպրոսի միջև գոյություն ունեցող խոր արմատներով բարեկամությունը, որը հիմնված է ընդհանուր արժեքների, փոխադարձ հարգանքի և պատմական կապերի վրա, և կարևորել Նիկոսիայում և Երևանում նստավայր դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնումը։ Նախարարը բարձր է գնահատել Հայաստանի կառուցողական ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում համապարփակ և տևական խաղաղության հաստատմանը, և վերահաստատել Կիպրոսի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի ավելի սերտ համագործակցությանը ԵՄ-ի հետ։

Հայերեն English Русский

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին