Տեղի է ունեցել ներառող դասավանդմանն ուղղված ձեռնարկների շնորհանդեսը

3 րոպեի ընթերցում

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի է ունեցել ներառող դասավանդմանն ուղղված ձեռնարկների, մեթոդական ուղեցույցների և աշխատանքային գիրք-տետրերի շնորհանդես:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ միջոցառման ընթացքում Ժաննա Անդրեասյանը կարևորել է կրթական գործընթացում ներառականություն ապահովելու ուղղությամբ արված աշխատանքները՝ ընդգծելով, որ արդյունավետության առումով չափազանց կարևոր են հետադարձ կապի ապահովումը, ծնողական և մանկավարժական համայնքների հետ երկխոսությունը:

«Արդեն իսկ ունենք օրենսդրական հիմքերն ու կարգավորումները, անհրաժեշտ վերապատրաստումների մոդուլները և նյութերը, բայց ամեն դեպքում գործընթացը պահանջում է կարողությունների շարունակական զարգացում և միջավայրի ձևավորում: Քայլ առ քայլ արվող փոփոխությունների միջոցով ակնհայտ է դառնում, թե ինչպես է աշխատում ներառականության միջավայրը, որքան ժամանակ ու հետևողականություն են պետք»,- ասել է նախարարն՝ ընդգծելով, որ չնայած կատարված մեծ աշխատանքին՝ դեռևս բազմաթիվ խնդիրներ կան:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև սեպտեմբերից ուժի մեջ մտած կարգավորմանը, ըստ որի՝ սահմանված տարիքից ուշ դպրոց հաճախելու դեպքում երեխաներն ընդգրկվում են իրենց տարիքային խմբին համապատասխան դասարաններում: Նախարարի խոսքով՝ մշակվող ձեռնարկները, ուղեցույցները, աշխատանքային գրքերն ու տետրերն այն գործիքներ են, որոնք հնարավորություն են տալիս ամենօրյա աշխատանքը դարձնել ավելի հասկանալի, համակարգված և կանխատեսելի։ 

«Նման մեթոդաբանությունների և ծրագրերի կիրառման գործիքակազմերի մշակումը նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի առաքելությունն է: Ուրախ եմ, որ կենտրոնն այս առաքելությունը հետևողականորեն իրագործում է՝ համագործակցելով տարբեր կառույցների հետ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Ուսումնամեթոդական նյութերում ներկայացված են  ուսուցման անհատականացված և ճկուն մեթոդներ, ֆիզիկական և զգայական միջավայրերի ստեղծման գործնական լուծումներ, սոցիալ-հուզական ուսումնառության, վարքագծի կառավարման գործնական լուծումներ ու մասնավոր դեպքերի նկարագրություններ և այլն:

Ձեռնարկները երաշխավորվել են ԿԳՄՍ նախարարության կողմից՝ որպես ուսումնաօժանդակ նյութեր: Ձեռնարկների էլեկտրոնային տարբերակները հասանելի են ՀՄԿ կայքում։

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն