Տնտեսություն

ՀՀ մի շարք գերատեսչությունների փոխնախարարներ Նիդեռլանդներում քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված նախաձեռնությունները

2 րոպեի ընթերցում

ՀՀ մի շարք գերատեսչությունների փոխնախարարներ Նիդեռլանդներում քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված նախաձեռնությունները

Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ արտաքին գործերի, Շրջակա միջավայրի և Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարների տեղակալներն աշխատանքային այցով գտնվել են Նիդեռլանդների Թագավորությունում՝ Հայաստան-Նիդեռլանդներ Ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի տնտեսական համագործակցությանը և ենթակառուցվածքներին վերաբերող կետերի իրականացումն ապահովելու նպատակով։

Պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել Նիդեռլանդների ԱԳ նախարարության արտաքին տնտեսական հարաբերությունների գլխավոր տնօրինության, Նիդեռլանդների ներդրումների միջազգային կազմակերպության, գյուղատնտեսության, ձկնորսության, պարենային անվտանգության և բնապահպանության նախարարության, ջրային գործընկերության, CBI - զարգացող (գործընկեր) երկրներից ներմուծումների խթանման կենտրոնի, Միջազգային ներդրումների գործակալության ներկայացուցիչների և այլ գործընկերների հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, ր կողմերը քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված նախաձեռնություններն ու դրանց գործնական քայլերը։ 

Անդրադարձ է կատարվել նաև տնտեսական համագործակցության, զբոսաշրջության, տրանսպորտի, կիբեռանվտանգության, առևտրի և ներդրումների ոլորտներին, ինչպես նաև գյուղատնտեսության մեջ նորարարական տեխնոլոգիաների կիրառմանը, հիբրիդային սպառնալիքների կանխարգելմանը և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում