Պատանի շախմատիստներն ավարտեցին ելույթները տարբեր տարիքայինների աշխարհի առաջնությունում

2 րոպեի ընթերցում

Հայ շախմատիստներն ավարտեցին ելույթները Ալբանիայի Դուրես քաղաքում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Մինչև 14 տարեկան պատանիների խմբում Մանվել Առաքելյանը 11 հնարավորից վաստակեց 8 միավոր և կիսեց 3-7-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 4-րդ տեղը: Նույն տարիքային խմբում Տիգրան Համբարձումյանը վաստակեց 7 միավոր, իսկ Տիգրան Սողոմոնյանը՝ 5 միավոր:

Մինչև 18 տարեկան պատանիների խմբում Ռուդոլֆ Փաշիկյանը վաստակեց 7.5 միավոր և կիսեց 5-12-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը: Նույն տարիքային խմբում Վահե Սուքիասյանը վաստակեց 7 միավոր և զբաղեցրեց 13-րդ հորիզոնականը, իսկ Ռոբերտ Փիլիպոսյանը վաստակեց 6.5 միավոր: 

Մինչև 18 տարեկան աղջիկների խմբում Նվարդ Հայրապետյանը վաստակեց 7 միավոր և կիսեց 9-14-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 13-րդ տեղը: Նվարդը Հայրապետյանը նաև լրացրեց կանանց միջազգային վարպետի իր առաջին նորման:

Մինչև 16 տարեկան աղջիկների խմբում Անահիտ Մկրտչյանը և Անի Ավետիսյանը վաստակեցին 7 միավոր և համապատասխանաբար զբաղեցրին 17-րդ և 18-րդ տեղերը:

Մինչև 18 տարեկան պատանիների խմբում Վաչե Հովակիմյանը վաստակեց 6.5 միավոր:

Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում Գաբրիելա Հարությունյանը վաստակեց 6 միավոր:

Առաջնությունում իրենց վարկանիշները զգալիորեն բարելավել են Անահիտ Մկրտչյանը (+196,8 կետ) և Նվարդ Հայրապետյանը (+134 կետ):

Հայերեն

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA