Քաղաքականություն

ԱԳՆ փոխնախարարը Գանայի իր գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային և միջազգային օրակարգին վերաբերող մի շարք հարցեր

1 րոպեի ընթերցում

ԱԳՆ փոխնախարարը Գանայի իր գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային և միջազգային օրակարգին վերաբերող մի շարք հարցեր

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Կամպալայում՝ Չմիավորման շարժման նախարարական հանդիպման շրջանակներում, հանդիպել է Գանայի ԱԳ նախարարի տեղակալ Ջեյմս Գյակի Քիսոնի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Հայաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան-Գանա հարաբերություններում առկա ներուժի լիարժեք իրացմանն ուղղված քայլերի շուրջ: Անդրադարձ է կատարվել բազմակողմ ձևաչափերում և միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին: 

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում տարածաշրջանային վերջին զարգացումները: 

Հաղորդվում է, որ անդրադարձ է կատարվել նաև 2026թ. Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին ընդառաջ իրականացվող աշխատանքներին և ՀՀ կառավարության տեսլականին: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում