Ֆինլանդիան կմիանա Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման ծրագրին
1 րոպեի ընթերցում

Ֆինլանդիան կմասնակցի PURL ծրագրի իրագործմանը, որը նախատեսում է զենքի գնում ԱՄՆ-ից՝ հետագայում Ուկրաինային փոխանցելու համար, հայտարարել է Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Հյակյանենը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում է EFE լրատվական գործակալությունը, նախարարը չի հստակեցրել, թե որքան գումար է Հելսինկին պատրաստ հատկացնել այդ կարիքների համար։ Նրա խոսքով՝ Ֆինլանդիայի իշխանությունները նախատեսում են մանրամասների մասին հայտարարել մի քանի շաբաթից։
«Մենք գիտենք, որ այդ նախաձեռնությունը կարևոր է Ուկրաինայի համար։ Բոլոր եվրոպական երկրները պետք է մասնակցեն այս ծրագրին», - նշել է Հյակյանենը։
Կարդացեք հոդվածը` Русский