Եվրոպա

Սլովակիան հավանություն է տվել Ուկրաինայի հետ տեխնիկական և ֆինանսական համագործակցությանը

1 րոպեի ընթերցում

Սլովակիան հավանություն է տվել Ուկրաինայի հետ տեխնիկական և ֆինանսական համագործակցությանը

Սլովակիայի կառավարությունը հավանություն է տվել  Ուկրաինայի հետ տեխնիկական և ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է TASR գործակալությունը։

Փաստաթուղթը գործնականում կիրականացվի համատեղ նախագծերի միջոցով, որոնք նախատեսում են, մասնավորապես, տեխնոլոգիաների փոխանակում երկրների միջև։ Սլովակիայի իշխանություններն, ըստ հրապարակման, կտրամադրեն ֆինանսական դրամաշնորհներ։ Այդ նախագծերից յուրաքանչյուրի համար կկնքվի կոնկրետ համաձայնագիր։

Փաստաթուղթը, ինչպես նշում է գործակալությունը, հաստատում է Բրատիսլավայի մտադրությունը՝ ակտիվորեն մասնակցելու Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնմանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում