1 րոպեի ընթերցում
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն աշխարհի առաջնության որակավորման փուլի F խմբի 4-րդ տուրի խաղում հյուրընկալվեց Իռլանդիային:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկային րոպեներին Իռլանդիայի հավաքականը տիրել էր նախաձեռնությանն ու գործում էր «առաջին համարով»: Խաղակեսի միջնամասում Հայաստանի հավաքականը սկսեց լուրջ անհանգստացնել տան տերերին: Առաջին կեսում այդպես էլ դարպասի գրավումներ չեղան:
Երկրորդ կեսի մեկնարկին մրցակցին գլխով խփելու համար ուղիղ կարմիր քարտով հեռացվեց Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Տիգրան Բարսեղյանը: Հայաստանը հավաքականը մնաց 10 ֆուտբոլիստով: Մնալով 10 ֆուտբոլիստով` Հայաստանի հավաքականը սկսեց հիմնականում գործել պաշտպանությունում:
70-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո գլխի շեշտակի հարվածով` Հայաստանի հավաքականի դարպասը գրավեց Ֆերգյուսոնը:
Իռլանդիա-Հայաստան` 1:0:
Աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին երկու տուրերում Հայաստանի հավաքականը կմրցի Հունգարիայի ու Պորտուգալիայի հետ: Նոյեմբերի 13-ին Երևանում կկայանա Հունգարիայի հետ խաղը, իսկ նոյեմբերի 16-ին արտագնա խաղում Եղիշե Մելիքյանի թիմը կմրցի Պորտուգալիայի հետ: